Աժ նախագահը ևս խուսափեց միջամտել Էդմոնդ Խուդյանի գործին


Աժ նախագահը ևս խուսափեց միջամտել Էդմոնդ Խուդյանի գործին

  • 16-11-2012 15:05:43   | Հայաստան  |  Իրավունք

Եթե ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից իրեն թալանելու վերաբերյալ ՀՀ ԱՄՆ դեսպանին նամակ ուղարկելու անմիջապես հաջորդ օրը դեսպան Հեֆֆերնը արձագանքեց եւ սկսեք հետեւողական քայլեր ձեռնարկել, ապա սփյուռքահայ գործարարի բողոքների հայրենի կառավարության դատախազությունից մինչեւ արդարադատության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ Ազգային ժողով փոխանցվելու արդյունքում գործարարը միայն ձեւական պատասխաններ է ստանում: Ինչպես գրեթե բոլոր հայաստանյան գերտասեչությունների ներկայացուցիչները, ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ գործարարին հասցեագրված իր պատասխանով հեռու քաշվեց Էդմոնդ Խուդյանի գործին միջամտելուց` երեւի թե դրանով իրեն ապահովագրելով հետագայում ավելորդ խնդիրներից: ՀՀ ԱԺ նախագահի պատասխանը գրեթե նույն տեսքն ունի, ինչ մինչ օրս սփյուռքահայ գործարարի նամակ-դիմումներից ի պատասխան եկած գրեթե բոլոր մյուսները: Նամակի բովանդակությունը հետեւյալն է. <<Հարգելի պարոն Խուդյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարաությամբ, ի պատասխան Ձեր նամակի` հայտնում ենք պատասխան Ձեր գրության հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուշադրությանն արժանացել է Ձեր գրությամբ բարձրացված խնդիրը: Փաստենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ 91-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` ՀՀ Uահմանադրությանը եւ oրենքներին համապատաuխան: Ելնելով վերոնշյալից` խնդրո առարկա գործով ՀՀ Ազգային ժողովի նախագահը միջոցներ ձեռնարկելու կամ որեւէ այլ կերպ միջամտելու իրավասություն չունի, իսկ վիճահարույց գործով որոշումները պետք է կայացվեն բացառապես դատարանի կողմից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյան>> Ինչպես երեւում է սփյուռքահայ գործարարին մինչ օրս ստացված գերատեսչությունների պատասխաններից, նրանք բոլորը միջոցներ ձեռնարկելու կամ որեւէ այլ կերպ միջամտելու իրավասություն չունեն, քանի որ վստահ են, որ վիճահարույց գործով որոշումները պետք է կայացվեն բացառապես դատարանի կողմից: Սրան հավատում են ինչպես Արդարադատության եւ Սփյուռքի նախարարությունները, այնպես էլ մեկը մյուսին սփյուռքահայի դիմումները հասցեագրող ՀՀ Նախագահի Աշխատակազմը, Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ դատախազությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Ոստիկանությունն ու Կենտրոնական բանկը: Ըստ անձամբ սփյուռքահայ գործարարի` իր բողոքներին այս բոլոր ատյաններում պարազպես հետամուտ չեն լինում, քանի որ Հայաստանում իրավական համակարգը հիմնված է հովանավորչության վրա, իսկ վերահսկողությունն այստեղ իսպառ բացակայում է: <<Ցավալին այն է, որ ԱՄՆ դեսպանատունը իմ հայտարարություններից հետո միանգամից հետամուտ եղավ իմ գործին, բայց իմ հայրենի կառավարությունը 2 տարի է պարզապես չի լսում ինձ եւ վստահեցնում է, որ այս կոռումպացված դատական համակարգում արդարություն կվերականգնվի>>,- ասում է գործարարը: DIASPORA INVESTORS
Նոյյան տապան  -   Իրավունք