«Էներգետիկների համահայկական ասոցիացիա» ՀԿ-ն պատրաստ է միանալ կոռուպցիայի դեմ Ձեր պայքարին


«Էներգետիկների համահայկական ասոցիացիա» ՀԿ-ն պատրաստ է միանալ կոռուպցիայի դեմ Ձեր պայքարին

  • 19-11-2012 12:50:13   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
ՀՀ նախագահի կողմից բարձրաձայնած եւ ՀՀ վարչապետի կողմից վերջերս իրականացվաող հակակոռուպցիոն միջոցառուները ամենատարբեր արձագանք են գտել Հայաստանի հասարակության մեջ: Հասարակության մի մասը դա ընկալում է որպես նախընտրական շոու, որը ոչինչ էլ չի փոխելու հասարակության կյանքում: Մյուսները գտնում են, որ չնայած այդ ամենը բավականին ուշացաց է, բայց այնուամենայնիվ լավ է, որ սկսվել է: «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահին, ըստ երեւույթին պետք է դասել այս երկրորդ խմբում: Օրերս կազմակերպության նախագահ, նախկին ազատամարտիկ, 2-րդ խմբի հածմանդամ Սլավիկ Սարգսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ վերցնել հանցագործ մի խմբի վերաբերյալ Հրազդան քաղաքում վարվող վարույթը, քանի որ ակնհայտ է, որ հանցագործները «վերեվներում» ազդեցիկ հովանավոր ունեն: Բաց նամակում ասված է. «Հարգելի պր.-ն վարչապետ, մամուլից տեղեկացել եմ, որ նախագահի հանձնարարականով Դուք եք պայքարում կոռուպցիան արմատախիլ անելու համար: Ձեզ եմ ուղարկում «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից բարձրացված դեպքը եւ խնդրում են Ձեր անմիջական հսկողությունն իրականացնելու տվյալ գործը: Հրազդան քաղաքում գործում է հանցագործների մի խումբ: Խմբի ղեկավարն է Հրազդան քաղաքի, Միկրոշրջան թաղամասի բնակիչ Ավագյան Հովսեփը, անդամներն են նույն քաղաքի բնակիչներ Դավիթը, Վասիլը եւ Հայկը: Անցյալ տարվա վերջից առ սույն թվականի օգոստոսը ամիսը չորս-հինգ անգամ գողություն են կատարում Անի արտադրական կոոպերատիվից: Հասարակական կազմակերպությունը բացահայտել է գողերին եւ հանձնել ոստիկանությանը: Տվյալ պահին գործերը քննվում են Կոտայքի մարզի քննչական բաժնում, բայց պարզ երեւում է , որ հանցագործների ղեկավար Ավագյան Հովսեփը, որ Մերսեդես 600 է վարում, ունի բարձր հովանավոր: Իր իսկ հաստատմամբ հովանավորներն են անվտանգության կոմիտեն եւ դատախազությունը: Ակնկալում եմ Ձեր հսկողությամբ արդյունավետ աշխատանք, իսկ հասարակական կազմակերպությունը պատրաստ է միանալ կոռուպցիայի դեմ Ձեր պայքարին»
Նոյյան տապան  -   Հասարակություն