Շարունակվում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
19-11-2012 15:28:06 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանում եւ հանրապետության սահմաններից դուրս շարունակվում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները ` հայատառ տպագիր գրականության կեսդարյա տարեդարձը վերածելով նաեւ ազգային գրավոր մշակույթին նվիրված հայ եւ այլազգի մասնագետների կողմից գիտական քննարկումների մի ամբողջ շարքի:Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս Ռուսաստանի դաշնությունում ` Ռյազանի Սերգեյ Եսենինի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել <<Գիրքն ազգային մշակույթի հիմքն է>> ազգային գիտագործնական համաժողովը:Այն կազմակերպվել էր Ռյազանի հայ համայնքի եւ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:Համաժողովին ռուս գործընկերների հետ մասնակցել եւ զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները ` Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը եւ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը:Համաժողովը վարել է Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթներով հանդես են եկել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաեւան, ՌՊՀ պատմության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ Եսենինի անվան գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության եւ ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը:Համաժողովին մասնակցել են ոչ միայն ռուս համալսարանականներ ու գիտնականները ,այլեւ Ռյազանի մարզային կառավարության, Դումայի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները: