Մրցույթ՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին


Մրցույթ՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին

  • 26-11-2012 13:05:06   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որ նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

 Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 450 դպրոցներ, որոնցից լավագույն 75-ը մասնակցել են մրցույթի մարզային փուլին:
Նոյեմբերի 26-28–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդաց տան դահլիճում կկայանա մրցույթի հանրապետական փուլը, որին կներկայանան թեմատիկ միջոցառումներով լավագույնս ներկայացած տասներկու դպրոցներ՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից՝ ըստ հետևյալ ժամանակացույցի. 
Օրը Մարզը Դպրոցը ժամը
26-ը նոյեմբերի Արարատ Արտաշատի թիվ 2 միջն. դպրոց 11.00-11.50
Ընդմիջում 11.50-12.10
Երևան Թիվ  14 հատուկ դպրոց 12.10-13.00
Ընդմիջում 13.00-13.20
Վայոց Ձոր Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց 13.20-14.10
Ընդմիջում 14.10 -14.30
Սյունիք Քարահունջի միջն. դպրոց 14.30-15.20
27-ը նոյեմբերի Արմավիր Վաղարշապատի թիվ 4 հիմն. դպրոց 11.00-11.50
Ընդմիջում 11.50-12.10
Երևան Թիվ 166 հիմն. դպրոց 12.10-13.00
Ընդմիջում 13.00-13.20
Գեղարքունիք Գավառի ավագ դպրոց 13.20-14.10
Ընդմիջում 14.10 -14.30
Լոռի Վանաձորի թիվ 20 հիմն. դպրոց 14.30-15.20
28-ը նոյեմբերի Արագածոտն Ագարակի միջն. դպրոց 11.00-11.50
Ընդմիջում 11.50-12.10
Կոտայք Աբովյանի թիվ 2 հիմն. դպրոց 12.10-13.00
Ընդմիջում 13.00-13.20
Շիրակ Գյումրու թիվ 8 միջն. դպրոց 13.20-14.10
Ընդմիջում 14.10 -14.30
Տավուշ Բերդի թիվ 3 հիմն. դպրոց 14.30-15.20
 
Հանրապետական փուլի գնահատման համար ձևավորված հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:  
Մրցանակաբաշխությունը կիրականացվի ցերեկույթի ընթացքում՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի: Խրախուսանքի կարժանան ինչպես մրցանակային պարգևների արժանացած, այնպես էլ հանրապետական փուլին մասնակցություն բերած դպրոցները:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ