Համշեն. Պատմական էքսկուրս եւ արդի հիմնախնդիրներ


Համշեն. Պատմական էքսկուրս եւ արդի հիմնախնդիրներ

  • 04-12-2012 09:59:33   | Ֆրանսիա  |  Վերլուծություն

 

Ողջունում եմ Ձեզ՝  Արևմտյան  Հայաստանի հայերի  5-րդ վեհաժողովի  հարգելի՛պատվիրակներ:

Բարև Ձեզ՝ հարգելի՛պարոն  Աբրահամյան:

Թույլ տվեք ներկայացնել Ձեզ «Համշենահայերի կանանց միջազգային միություն» ոչ կառավարական կազմակերպության միության կողմից պատրաստված հետազոտական զեկույցը և դիմումը՝ կապված համշենահայերի՝ Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդիօրախնդիրհարցերի հետ:

Ինչպես գիտեք, համշենահայությունը ենթաէթնիկական այն խումբն է, որի ծագումն ընթացել է Հայկականբարձրավանդակում:

Համշենահայերը դեռ հնում կազմակերպեցին  իրենց ինքնավար պետականությունը  Արմենիկոմ- Մեծ Համշեն  ֆեմայի  ձևով, որի սահմանները  հիմնականում համընկնում էին հայ ժողովրդի  բնօրրանի  հետ:

Մակեդոնյան   (Հայկական) հարստության  դարաշրջանում hամշենահայերը  մեծ ազդեցություն  ունեին Պոնտոսում:  Հովհաննես  Հալդը  Հալդյան շրջանի  իշխան  էր,  որը  Սիրմեն  քաղաքի Քրիստոս Փրկչի   վանքի հիմնադրի որդին էր:   Համշենցիները հայտնի են մ.թ.ա. 8-6-րդ դդ. ասորական և պարսկական, ուրարտական աղբյուրներից,  իսկ Բյուզանդական կայսրության դարաշրջանից՝ որպես հույներից անջատ էթնիկական խումբ:

Համշենցիների մի մասը տարածվեց Արևելյան  Հայաստանի տարածքում՝  ներկայիս Օրդու, Հերասուն քաղաքներում   և Ճորոխ  գետի արևելյան հատվածում, իսկ մի մասը բնակություն հաստատեց Սյունիքից  հարավ  ընկած տարածքում:

Համշենահայերի ավանդական կեցավայրը ձգվում է  Տրապիզոնից –Աջարիա՝  ներառյալ Ջավախք:

Հնուց ի վեր համշենահայերը հայտնի են  որպես մեղվաբույծներ,  հողագործներ,  ուսուցիչներ, հոգևորականներ, գիտնականներ, զորավարներ,  ինչը թույլ է տալիս ասել, որ համշենահայերը պետականության կազմակերպված ու հղկված,  որակական հատկանիշների կրողներն են: Ելնելով վերը ասվածից՝ կարող ենք նշել,  որ համշենահայերը (լինելով պասսիոնար  տարրՀայկական բարձրավանդակում) հանդիսանում են գաղափարական հզոր և աշխարահաքաղաքական առումով վստահելի ռեսուրս՝ վերականգնելու հայկական  պետականությունը   պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում՝ ներգրավելով Արևմտյան Հայաստանի   պրոլիֆերացիոն ռազմավարությունը (այսինքն՝ զարգացում նորակազմավորումների միջոցով)21-րդ դարում:

Ինչպես նշեցինք, համշենահայերը կամ սևծովյան հայերը հանդիսանում են հայության ենթամշակութային տեղային խումբ:  Միջնադարյան պատմագիրներ  Ղեւոնդ  Վարդապետի  և Հովհաննես  Մամիկոնյանի վկայությամբ՝  համշենահայերը պատմական բնօրրան Համշենից և Արեւմտյան Հայաստանից   դուրս են եկել  դեպի Սև ծովի առափնյա  տարածքներ՝փրկվելով  արաբական նվաճողներից:    Տասներկու հազար հայ զինվորներ՝ Շապուհ Ամատունի նախարարի  գլխավորությամբ,  հեռացան հայրենիքից՝ հաստատվելով ներկայիս Տրապիզոն և Խոփ քաղաքների  միջև:  Շապուհի որդին՝ Համամ Ամատունին, հիմնեց  Համամաշեն քաղաքը, որը հետագայում կոչվեց Համշեն. տեղացիներին  անվանեցին համշենցի: Մինչև15-րդ դարի վերջին քառորդը Պոնտոսի  տարածքում ՝ Ռիզայի և Խոփի   միջև գոյություն  ուներ  Համշենի իշխանությունը:

Հետագայում  համշենահայերի հիմնական մասը հաստատվեց Աբխազիայի, Աջարիայի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեյի,  Հյուսիսային Կովկասի և Ղրիմի տարածքներում: Չնայած ցարական Ռուսաստանի՝նախկին թուրքահպատակ քաղաքացիների նկատմամբ ներգաղթի քաղաքականության և ռազմավարության հաճախակի փոփոխություններին՝ համշենահայության վերաբնակեցումը Ռուսաստանում կայունության երաշխիք հանդիսացավ: Եվ այսօր համշենանահայերը ամենամեծ և հնագույն ենթաէթնիկական խմբերից են վերը նշված տարածքներում:

Հավելենք, որ վերոհիշյալ համշենահայերը ժառանգներն են այն չիսլամացված հայերի, որոնքստիպվածլքել են հայրենի Համշենը մնացած ազգաբնակչության դավանափոխության և բռնի թուրքացման շրջանում, ինչպես նաև ժառանգներն են ցեղասպանության զոհերի: Լինելով քրիստոնյա՝ նրանք պահպանել են իրենց ուրույն մշակույթըևինքնատիպ համշենյան մտածելակերպը: Ինչպես և մյուս համշենյան ենթախմբերը, նրանք էլ խոսում են համշենի հայկական բարբառով, որն իր տեսակով հեռու է գրական հայերենից և մոտ է Կիլիկիայի և Սեբաստիայի բարբառներին:

Նշենք,որ Ռուսաստանի տարածքում ապրող  համշենահայերը  ազատորեն տիրապետում են ռուսերենին:

Վեհաժողովի հարգելի՛մասնակիցներ, «Համշենահայերի կանանց միջազգային միությունը»,ի թիվս այլ խնդիրների, զբաղվում է նաև համշենահայության իրավիճակի նպատակային հետազոտությամբ՝ թե՛ սոցիալ- տնտեսական, մշակութային-լուսավորչական, թե՛ հոգևոր:  Այդ   խնդիրների լուծուման համար հիմնարար ուղղություն  է հանդիսանում ընտանեկան ավանդույթների և լեզվի պահպանումը:

Անգնահատելի է հայ կնոջ դերը՝ որպես հայոց լեզվի ևհայկական ավանդույթների կրողի ու պահպանողի,  երեխաների դաստիարակության և համշենցու ինքնագիտակցության: 

Ելնելով վերոնշյալից՝ փորձենք համառոտ ներկայացնել մեր դիտարկումները  Սևծովյան ավազանում համշենցիների համատեղ կացության ներկա իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ԴաշնությանԿրասնոդարի երկրամասիև Աբխազիայի Հանրապետությանօրինակով:

Այսպես՝

1) Ներկայումս Աբխազիայի  բնակչության կեսը  հայեր են:

2)Գրեթե ողջ համշենահայ բնակչությունը, այդ թվում և երեխաները, խոսում են Համշենի երեք բարբառներով՝  օրդու, տրապիզոնի և ջենիկ:

3) Ի տարբերություն  Ռուսաստանի, Վրաստանի,  Թուրքիայի, Միացյալ Նահանգների  ևեվրոպական երկրների՝ համշենհայերը  Աբխազիայում չեն փոխում իրենց հայկական ազգանունները՝ հանուն կարիերայի:

4) Երկու հազար երեխա սովորում է պետության կողմից ֆինանսավորվող հանրակրթական հայկական դպրոցներում: Սա բացառիկ երևույթ է ժամանակակից  հայկական սփյուռքի համար:

5) Հայերի ինքնակազմակերպումը արտահայտվեց համայնքային կառույցների ստեղծմամբ:Աբխազիայի  հայ համայնքը  հանրապետությունում ունի չորս մասնաճյուղ՝Գագրայի,  Գուդաուտայի, Սուխումիի շրջաններում և Սուխումի քաղաքում:

6) Մշակութային և լուսավորչական կյանքի վերածնունդն արտահայտվում է՝

-         հայկական դպրոցների հիման վրա անցկացվում են  թեմատիկ միջոցառումներ,

-         կան նախանձախնդիր մարդիկ,որոնք հավաքում են պատմական նյութեր, ցուցանմուշներ ապագա համշենի թանգարանի համար, գրում են գրքեր իրենց ազգային մշակույթի և պատմության մասին,

-         գործում են երգի-պարի խմբեր,

-         ստեղծված է «Համշեն» երիտասարդական ֆուտբոլային թիմ:

7)  Ձուլման ընթացքը նվազեցված է՝ շնորհիվ հայկական ընտանեկան ավանդույթների  խիստ պահպանման. ընտանիքները հիմնականում մոնոէթնիկ են:

8) Բնակչությունը ակտիվ և գործուն է:

9) Ինչպեսվերը նշեցինք,  համշենահայ կինը ընտանիքի պահապանն է, ագային ինքնագիտակցության և ավանդույթների կրողը:

Սակայննշված  դրականի կողքին Աբխազիայում կան նաև խնդիրներ.

Նկատելի են որոշակի խոչընդոտներ  հայ ազգաբնակչության հանդեպ:

Նշված  դրական  իրադրության  կողքինխտրականություն կա ինչպես բուհերընդունվելու և պետական ձեռնարկության ծառայական պաշտոններ  զբաղեցնելու խնդրում,  այնպես էլ նույնիսկ առևտրային կազմակերպություններ ստեղծելու  խնդրում:

Այս առիթով  ցանկանում ենք նշել  հատկապես  աշխատավայրի կամ աշխատատեղի ստեղծման խնդիրը:

Բ)  Խորհրդային տարիների  հարյուր երեսունմեկ դպրոցներից   մնացել են երեսունմեկը:

Անկեղծ ասած, այս հարցում ոչ միայն Աբխազիայի  իշխանություններն  են մեղավոր, այլև տեղի հայ բնակչությունը:

Նշենք նաև, որ դպրոցները  նույնպես  ունեն մեծ  խնդիրներ.  ցավալի վիճակում է նյութատեխնիկական  բազան: 

Ցածր է  դպրոցական համակարգի  մակարդակը, անբավարար  գիտելիքների բացակայության պատճառով  բավարար  գիտելիքներով մասնագետներ չեն պատրաստում:Բավարար չեն ուսումնամեթոդական նյութերը:Բացակայում են տեխնիկական և նորարարական միջոցները:Նկատվում է անգործություն,  գործազրկություն:

Մարդիկ ստիպված ապրում ենիրենց սեփական տնտեսության բարիքներով:

Հասարակական–տնտեսական անկայունությունը առկա է, որը  Վրաստանի և Աբխազիայի հակամարտության  հետևանքն է. այն  առիթ է հանդիսացել հայության արտագաղթին դեպի Ռուսաստան և այլ երկրներ:

Իրականում  համշենահայության սակավությունը դժվարացնում է հոգևոր արժեքների զարգացումը:

Իրականում հայ մտավորականների սակավությունը դժավարացնում է վերածնունդը և հոգևոր արժեքների ամրացումը:

Զ) Աբխազիայում գործում է մեկ հայկական եկեղեցի Գագրա քաղաքում:

Հայ առաքելական  եկեղեցին միշտ հանդիսացել է համշենահայության համախմբման  հոգևոր կյանքի խթանիչ:

Քիչ քանակությամբ են ներկայացված համշենահայերի զանգվածային լրատվական միջոցները  (ԶԼՄ-ներ) հայերենով:

 Լրատվական միջոցների  անբավարարության  հետևանքով համշենահայերը քիչ են տեղեկացված ներքին խնդիրների մասին:

Վրացական կողմից տարվում է հակահայկական – համշենական քարոզարշավ, որը Աբխազիայում ծնունդ է տալիս անհանդուրժողականության, անհիմն  վերաբերմունք՝ վախ  համշենցիների հանդեպ:

Նկատելի է համայնքային կառույցների տկար գործունեությունը Աբխազիայում:

Ըստ համայնքային ակտիվիստների կարծիքի՝ այդ երևույթը պայմանավորված է ֆինանսական անբավարարվածությամբ, որն իր հերթին կապված է համշենահայ գործարարների բացակայությամբ:

Այժմ անդրադառնանք  Ռուսաստանում տիրող իրավիճակին:Համշենահայերը հավաքաբար ապրում են ոչ միայն Սև ծովի առափնյա շրջաններում,  այլև քաղաքներում և գյուղերում:  Կրասնոդարի, Ստավրոպոլի  երկրամասերում, Ռոստովում, Մոսկվայում,   Հյուսիսային Կովկասում և Ադիգեում:

Ներկայացնենք իրավիճակը Ռուսաստանի ամենամեծ գաղութը մերձսևծովյան շրջանում:

Ռուսաստանի Դաշնության  Կրասնոդարի երկրամասում համշենահայերի խնդիրները մասնակիորեն տարբերվում են Աբխազիայի համշենահայերի խնդիրներից:

Դիտարկենք դրական  երևույթները, փաստերը:

Ա)   Մեծաքանակ  համշենահայ ազգաբնակչության հավաքական  հարմարավետ դիրքը,որն   այնքան  կարևոր  է Աբխազիայի  հետ կապը  մերձ պահելու հետ: Համշենահայերի կենսամակարդակը Կրասնոդարի երկրամասում ավելի  բարձր է:

Բոլոր պետական սոցիալ–տնտեսական  ինստիտուտներում համշենահայերի տարածաշրջանի, բոլոր պետական հասարական-քաղաքական և մշակութային  ինստիտուտներում  նկատվում է համշենահայերի ներկայությունը:

Մշակույթային-լուսավորչական  կյանքում նկատվում է վերածնունդ՝

Ա)թանգարանների  եւ հուշարձանների բացում,

Բ) Համշենի բարբառով գրականության հրատարակում,

Գ)գիտապրակտիկ կոնֆերանսների անցկացում,

Դ)ժողովրդական բանահյուսության (ֆոլկլորի) տոների անցկացում,

Ե)պարի խմբերի գործունեություն, որի ծրագրերում ներառվում է համշենահայերի բացառիկ շուրջպարը՝ գյոնդը:

Դրական պահերի կողքին կան որոշակի խնդիրներ, որոնք անհանգստացնում են համշենահայերին:

Ա) Հեռանկարում նկատվում է հայոց լեզվի կորստի խնդիրը:

Համշենահայերի     հավաքական վայրերի  շրջաններում,  կրթական  համակարգում նկատվում է հայկական  տարրի, նրա դերի առավելության կորուստ:

Հանրակրթական  դպրոցներում հայերի կողմից հայերեն չսովորելու ցանկությունը:

 Ամոթալի է և, ցավոք, միտում  կա ազգանուների փոփոխման,  նաև ընդհանրապես  անունների ռուսականացման՝ հանուն  ապրուստի,  կարիերայի:

Խտրականություն՝ իշխանության կողմից  լուռ, ծածուկ:

  Սոչի քաղաքում Ռուսաստանի  հայերի միության անբավարար և ձևական գործունեությունը:

Իրենց կողմից բացառիկ անկարողությունը  համշենահայերի առջև կանգնած ակտուալ   խնդիրների լուծման հարցում՝ ի տարբերություն Աբխազիայի  ինքնաճանաչման  ցածր  գնահատման, որը հետևանք է ձուլման գործընթացի:

Սրանք   որոշակի  եզրակացություններ են,  որոնք  արդյունք են  համշենահայերի հավաքական կազմակերպության կողմից արված եզրակացության:

Ամենակարևորը՝   Սև ծովի ափին բնակվող հայկական  ընտանիքների մեջ չկան   այնպիսի ընտանիքներ, որոնք տուժած չլինեն հայկական մեծ ողբերգությունից, որն իրագործեցին թուրքական երեք իշխանությունները՝   երիտթուրքերը, քեմալականները, սուլթանականները,  որը տեղի ունեցավ  մեր պատմական բնօրրանում՝ Արևմտյան Հայաստանում՝  Համշենում:

Համշենահայերի «Կանանց միջազգային միության» առավել կարևորագույն և առաջնահերթ գործունեության ուղղություններից է թուրքական  հանցագործության փաստերի  հավաքումը և փաստաթղթերի  ներկայացումը՝  ուղիղ ժառանգորդների վկայությունները, Օսմանյան ոճրագործությունը՝ կատարված Արևմտյան Հայաստանում՝  Համշենում,  հայերի դեմ:

Այդ փաստերը կհրապարակվեն ոչ միայն ԶԼՄ-ներում, ինչպիսին  Զեյդար ԴեմերՃյանի վկայություններն են,որը սարսափելի հանցագործությունների մասին է՝ կատարված  թուրքերի կողմից:

Երբ Ջեննի գյուղում  թուրքերը կենդանի վառեցին ողջ բնակչությանը:

Սա պատմություն է շարքային համշենցի ընտանիքի մասին,որոնք ապրում էին իրենց հայրենի հողի վրա՝  Արևմտյան Հայաստանում՝  Համշենում, որը ստիպված լքել է  իր տունը, քանի որ  իր գոյությամբ խանգարում էր օսմանյան վիժվածքներին ստեղծելու մեծ օսմանյան  կայսրություն:

Այդ ոճրագործությունից   հարյուր տարի հետո իրենց ժողովրդին ներկայացնում են քաղաքակիրթ ազգ և կաշվից դուրս են գալիս, որ մտնեն  Եվրամիություն:

Ջնջելով պատմական հիշողությունը իր ժողովրդի մեջ և տանելով նրան խաբկանքի՝  թուրք ազգերի հայրերը  զրկում են իրեն  որդիներին՝ ազատվելու կատարած   մեղքից, մեղսագործությունից:

Պատմության կեղծարարությամբ զբաղվել են շատերը, բայց օսմանյան  ղեկավարությունը այս ամենը հասցրեց   կատարելության,  բայց սա չի նշանակում, որ նրանք կարող են ջնջել ցեղասպանության զոհերի ժառանգների հիշողությունը:

Մեր կազմակերպության անդամները և  կամավորները  սկսել են բծախնդիր փաստացի փաստաթղթերի ապացույցների հավաքումը:

Փառք Աստծու, դեռ կենդանի են ցեղասպանության  զոհերի ուղիղ ժառանգները,որոնք   պատրաստ են ներկայացնել մեղադրական նյութերը:

Այդ փաստերը ինչպես պետք է փաստավորվեն տեսավկայություններով և համապատասխան իրավաբանական պահանջներով,  կներկայացնեն Արևմտյան Հայաստանի   Ազգային Խորհրդին և իրավատու կառույցներին, նախաձեռնել  քայլեր՝ միջազգային դատական կառույցներին ներկայացնելու համար:

Այս փաստերը պետք   է   հիմք հանդիսանան միջազգային դատարաններում, տրիբունալներում, որոնք ի վերջո   անդարձելիորեն կդատապարտեն  ահավոր   հրեշային գործունեությունը և կվերականգնեն մեր ժողովրդի   իրավունքները: Այն, ինչ արեցին թուրքերը (մեթոդաբար ոչնչացրին հայերին տասնիններորդ դարից մինչև քսաներեք թիվը), պետք է  պատժվիհամաչափ պատժով,  քանի որ նրանք  զրկեցին մի ժողովուրդ  իրենց նախնիների հայրենիքից,  իսկ այսօր   մեր նախնիների ոսկորների վրա զվարճանում է քեմալական  սերունդը:

Լռելը և  ժխտումը,  պատմական փաստերի խեղաթյուրումը անբարեխիղճ քաղաքական գործիչների կողմից,  որոնք մեղսակից են այդ այրունոտ  ոճրագործությանը, պետք ստանա իր արժանի պատմական գնահատականը:

Շնորհակալություն:

Սաիդա Օհանյան`

Համշենահայերի   Կանանց  Միջազգային  Միության նախագահ

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն