Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ


Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ

  • 04-12-2012 16:20:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:
 
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով  լուծելու եւ իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ Նախագահը կարեւորել է բոլոր հարցերում քաղաքների միջեւ սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:
Խորհրդակցությանը մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն