Հայաստանի հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում


Հայաստանի հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում

  • 05-12-2012 18:14:50   |   |  Մշակույթ

Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները հայտը:

 
ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միասնական եւ համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվեց եւ ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. Ներկայացուցչական ցանկում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ