Նիկոլ Հարությունով.«Հաղթանակը նաեւ այս պատերի շնորհիվ էր, որոնք ինձ ոգեշնչում էին»


Նիկոլ Հարությունով.«Հաղթանակը նաեւ այս պատերի շնորհիվ էր, որոնք ինձ ոգեշնչում էին»

  • 07-12-2012 17:55:37   | Հայաստան  |  Սպորտ

Երեւանում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 81 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Հարությունովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող բառերով նկարագրել , թե ինչ զգացողություն է  չեմպիոն դառնալը: «Ես չեմպիոն դարձա իմ մարզիչի, իմ հայրիկի եւ իմ թիմի ջանքերով, որոնց ես շատ շնորհակալ եմ այս պահն ինձ պարգեւելու համար»: 

«Սա միայն իմ հաղթանակը չէ: Սա մի ամբողջ թիմի հաղթանակ է: Շատ երջանիկ եմ, որ ոսկե մեդալ պարգեւեցի Հայաստանին: Ես երկար տարիներ եմ զբաղվում բռնցքամարտով, երկար ու բարդ ճանապարհ եմ անցել իմ սպորտային կարիերայում: Այնպիսի դժվարություններ եմ տեսել, որ նույնիսկ դրանց մասին չի կարելի խոսել: Ես չեմ կարող սա համարել իմ հաղթանակը: Սա բոլորիս հաղթանակն է` իմ, մարզիչիս, հայրիկիս, իմ թիմի եւ ի վերջո, բոլոր հայերի»,- ասաց Նիկոլը, ով հուզմունքից լրագրողներին խնդրեց խոսել ռուսերեն, քանի որ հայերեն դժվարանում է խոսել: 
 
Խոսելով եզրափակիչում իր մրցակցի մասին  նա նշեց.  «Հակառակորդս իսկապես շատ ուժեղ էր: Նրա հարվածները դիպուկ էին եւ ուժգին: Բայց ես դիմակայեցի: Նրա հարվածներն իսկապես ուժեղ էին, բայց ցավ չէի զգում: Ռինգում որքան ուժեղ էլ լինի հարվածը, ցավի մասին մոռանում ես: Ինձ ցավի մասին մոռացնել էին տալիս այս պատերը: Կարելի է ասել հաղթանակը նաեւ այս պատերի շնորհիվ էր, որոնք ինձ ոգեշնչում էին»:
 
Տեղեկացնենք, որ մենամարտի ժամանակ դահլիճը լի էր երկրպագուներով, որոնք դհոլ-զուռնայով արձագանքում էին Նիկոլի ամեն մի հարվածին, հայ բռնցքամարտիկին ոգեւշնչում «Հա-յաս-տան», «Նի-կոլ» վանկարկումներով:
 
Երբ աշխարհի չեմպիոնը զրուցում էր լրագրողների հետ, զրույցին միացավ նրա մարզիչը`Կիմ Դանիելյանը եւ ասաց.«Մենք դա արեցինք: Մենք հաղթեցինք: Մենք վերադարձանք հայրենիք եւ չեմպիոն դարձանք»:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play