Ընթերցողի սեղանին է Վազգեն Սաֆարյանի «Գրականության բազմաձայնությունը» ժողովածուն


Ընթերցողի սեղանին է Վազգեն Սաֆարյանի «Գրականության բազմաձայնությունը» ժողովածուն

  • 18-12-2012 17:14:01   | Հայաստան  |  Նոր գրքեր

Օրերս լույս տեսավ Վազգեն  Սաֆարյանի  «Գրականության  բազմաձայնությունը»  ժողովածուն: Այն  իր  մեջ  ներառում  է  հեղինակի  մի  քանի  տասնյակ  տարիների  ընթացքում  տպագրած  հոդվածները:

Վազգեն  Սաֆարյանը հրատարակել  է  50-ից  ավելի  գիտական  հոդվածներ,  ինչպես  նաև  հետևյալ  մենագրությունները ` «Փավստոս  Բուզանդի  «Հայոց  պատմության»  թեմաները  հայ  նոր  գրականության  մեջ», «Կիլիկյան  Հայաստանի  գրականությունը», «Միջնադարի  հայ  գրականության  պարբերացման  հիմունքները» և «Գրականության  բազմաձայնությունը»    հոդվածների    ժողովածուն,  որտեղ  ամփոփված  գործերը  ներկայացնում  են  ոչ  միայն  գրականության  տարբեր  շրջանների  մշակութային  դիմապատկերը, այլև  այդ  շրջանակներում  ազգի  գոյապահպանության  բնորոշ  որակները:
 
1970 թվականին  ԵՊՀ-ի  բանասիրական  ֆակուլտետը  գերազանց  ավարտելուց  հետո Վազգեն  Սաֆարյանը եղել  է  հայ  գրականության  ամբիոնի  ասպիրանտ, այնուհետև  նույն  ամբիոնում  աշխատել  է  որպես  դասախոս: 1993 թվականից  ամբիոնի  պրոֆեսոր  է: 1974  թվականին  պաշտպանել  է  թեկնածուական, իսկ  1992-ին` դոկտորական  ատենախոսություններ: Դասավանդում  է  միջնադարի  և 19-րդ  դարի  երկրորդ  կեսի  հայ  գրականության  պատմություն: Նրա  գրտական  հետաքրքրությունների  շրջանակներում  են  հին, նոր և  նորագույն  շրջանի  այն  հեղինակները, որոնք  մշակութա – ազգաբանական անցումային  որակների կրողներն  են: Դրա  հաստատումն  են  Մովսես  Խորենացու, Գրիգոր  Նարեկացու, Խաչատուր  Աբովյանի, Եղիշե  Չարենցի,  Հրանտ  Մաթևոսյանի  և  այլ  նշանավոր  դեմքերի  մասին  ուսումնասիրությունները, տեղական  և  միջազգային  գիտաժողովներում  կարդացած   զեկուցումները: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play