Ամուլսարում դամբարաններ ե՞ն հայտնաբերվել


Ամուլսարում դամբարաններ ե՞ն հայտնաբերվել

  • 11-12-2012 13:15:31   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ Մշակույթի նախարար 

տիկին Հասմիկ Պողոսյանին
 
 
Մեծարգո նախարար,
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝
 
1. Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել.
 
2. Տեղեկատվություն տրամադրել նշված տարածքում հաշվառված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի և դրանց պահպանության ռեժիմի մասին.
 
3. Ո՞ր գերատեսչությունն է Ամուլսարի տարածքում իրականացրել հնէաբանական պեղումներ.
 
4. Ինչպիսի՞ պայմանագրային ժամկետներում են իրականացվել պեղումները և ո՞վ է պատվիրատուն.
 
5. Պատմության և մշակույթի ինչպիսի հուշարձաններ կամ գտածոներ են հայտնաբերվել նշված տարածքում և ինչպիսի՞ պատմամշակութային արժեք են դրանք ներկայացնում.
 
6. Խնդրում եմ տրամադրել ֆինանսական հաշվետվություն պեղումներն իրականացնելու համար կատարված վճարումների վերաբերյալ:
 
Խնդրում եմ տեղյակ պահել քննարկման տեղի և ժամանակի մասին հարցի քննարկմանը մասնակցելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ