Փ.Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին


Փ.Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին

  • 12-05-2011 19:38:55   | Հայաստան  |  Մշակույթ
Երեւան քաղաքի պատմության թանգարանում Երեւանի քաղաքապետարանը եւ ,Երիտասարդությունե ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես՝ ,Բացահայտենք նոր տաղանդներե խորագրով: Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ: Ժյուրիի ընտրությամբ ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երեւանում ստեղծագործող երիտասարդների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդուման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է: Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգեւատրեց Երեւանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման ,Փյունիկե հիմնադրամը դրամական պարգեւներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողների: Ցուցադրությունը կգործի մինչեւ մայիսի 22-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ