Փրեյզերի գոտու առեղծվածը


Փրեյզերի գոտու առեղծվածը

  • 18-12-2012 11:47:52   | ԱՄՆ  |  Առեղծվածներ



Աշխարհում կան վայեր, ուր բնության կարծես ոչ բոլոր օրենքներն են գործում: Այդպիսի վայրերը աշխարհում հայտնի են «անոմալ գոտիներ» անվանմամբ:

Մեզ ծանոթ ամենահայտնի անոմալ գոտին, որի մասին անշուշտ լսել եք,  այսպես կոչվածԲերմունդյան եռանկյունին է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Ֆլորիդայի թերակղզու, Բերմունդյան և Պուերտո-Ռիկո կղզիների միջև,եւ որտեղ իբր խորհրդավոր կերպով անհետանում են նավեր և ինքնաթիռներ:

Ոչ պակաս հետաքրքիր է

Աշխարհի ամենահետաքրքիր անոմալ գոտիներից մեկը Փրեյզերի անոմալ գոտին է:

Փրեյզերի գոտին գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա  նահանգի Սանտա-Կրուս քաղաքի մոտակայքում և բացահայտվել է 1940 թ. Ջորջ Փրեյզեի կողմից, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

Այսօր, բլրի լանջին գտնվող այդ փոքր բացատը, որի շուրջը  Էվկալիպտի ծառերեն աճում , դարձել է հետաքրքրասեր զբոսաշրջիկների«ուխտատեղի»:

 

Կողմնացույցը այդ գոտում իրեն շատ տարօրինակ է պահում. գետնից մեկ մետր բարձրությունից այն շատ հստակ աշխատում է, բայց բավական է այն փոքր ինչ իջեցնել, և սլաքը կփոխի իր ուղղությունը 180 աստիճանով:

Եթե փորձենք ծանր մետաղե գունդը գլորել այդ գոտում տեղադրված թեք հարթակի վրա, ապա այն սովորականի պես չի գլորվի ներքեւ, այլ դեռ չանցած ճանապարհի կեսը կանգ կառնի և կսկսի ետ  գլորվել: Գրավիտացիայի օրենքները «անտեսող» այս վարքագիծը դրսևորվում է նաև ոչ մետաղական առարկաների մոտ:

Անոմալ գոտու մուտքի մոտ գտնվում է մի բետոնե հարթակ, որի մի ծայրը գտնվում է անոմալ գոտուց դուրս, իսկ մյուս ծայրը` հանելուկային ուժի գոտում: Ձեռքի տակ եղած հարթաչափով կարելի է լիովին համոզվել, որ հարթակը ամբողջությամբ հորիզոնական է: Սակայն, եթե հարթակի հակադիր կողմերում կանգնեն նույն հասակի երկու մարդ, ապա անոմալ գոտում գտնվող անձը ավելի ցածրահասակ կերևա: Մարկանց տեղերը փոխվելուց հետո, այդ «ցածրահասակը», ավելի բաձրահասակ կերևա:

Այս և այդ գոտու այլ առեղծվածները ավելի առարկայական պատկերացնելու համար կարող եք նաև դիտել ստորև տեղադրված տեսանյութը: 

 

Նոյյան տապան  -   Առեղծվածներ