Անհասկանալի օբյեկտներ Մարսի վրա


Անհասկանալի օբյեկտներ Մարսի վրա

  • 19-12-2012 00:21:38   | ԱՄՆ  |  Առեղծվածներ



 

Մարս (Հրատ) մոլորակը արեգակնային համակարգի արեգակից հեռավորությամբ չորրորդ, իսկ չափսերով յոթերորդ  մոլորակն է: Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի անունից: Երբեմն Մարսն անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմիր երանգի պատճառով:
Մեր փոքրիկ տեսանյութը ավելի է ամրապնդում ժամանակին տարածում ստացած այն կարծիքը, որ մարսի վրա գոյություն ունի կյանք: Հանրաճանաչ գաղափարը, որ մարսը բնակեցված է բանական մարսեցիներով, լայն տարածում ստացավ 19-րդ դարում: Ջովանի Սկիապարելլիի հայտնաբերած այսպես կոչված «ջրանցքները» եւ Պերսիվալ Լոուելի հայտնի գիրքը շատերի մոտ հանրաճանաչ դարձրեցին այն վարկածը, որ չոր ու սառը կլիմայով այս մոլորակի վրա հնարավոր է, որ գոյություն ունի հինավուրց քաղաքակրթություն:
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին սկսեցին Մարս ուղղարկվել հատուկ հետազոտող տիեզերանավեր: 2012 թ. Մարսի մակերեւույթը սկսեց հետազոտել եւ նկարահանել մարսագնաց Curiosity-ն: Curiosity մասագնացի տեսախցիկների կողմից կատարված այս նկարահանումը, որն ուզում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը,  արձանագրել է մի շարք առնվազն տարօրինակ պատկերներ եւ ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս:
 

Նոյյան տապան  -   Առեղծվածներ