Ներկայցվող ֆիլմը մի յուրահատուկ հետաքննություն է, որն ավելի շատ հարցեր է բարձրացնում, քան պատասխաններ է տալիս:
Ֆիլմում զետեղած ողջ տեղեկատվությունը վերցված է NASA-ի կայքի STEREO նախագծին վերաբերող բաց աղբյուրներից, իսկ ծրագրի էությունը հետեւյալն է.
2006 թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ տիեզերք ուղարկեց Արեւի ուսմնասիրության համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած երկու միանման արբանյակ-աստղադիտարան: Դրանք դուրս բերվեցին Արեւի շուրջը պտտվող ուղեծիր` իրարից բավականին հեռու, եւ սկսեցին տիեզերքի տարբեր կետերից զուգահեռ տեղեկատվություն հավաքել Արեւի վերաբերյալ` ինչպես եւ նախատեսված էր NASA- ի STEREO անվանումը կրող նախագծով:
2007 թ. մարտ-ապրիլ ամիսներից սկսած աստղադիտարան-արբանյակներից սկսեցին ստացվել որակյալ լուսանկարներ, որոնցում երեւում էին Արեւի մերձակայքում գտնվող անհայտ ծագման եւ ահռելի մեծության (հնարավոր է նաեւ՝ արհեստական) առեղծվածային օբյեկտներ, որոնք հսկայական արագությամբ տեղաշարժվում են արեգակի շուրջը, երբեմն «վայրէջք» կատարում Արեւի վրա, կամ թռչում մակերեւույթից եւ ինչ որ տեղ հեռանում:
Լուսանկարները ռեալ ժամանակում տեղադրվում են ինտերնետում, եւ ցանկացած մարդ կարող է մշտապես թարմացվող լուսանկարները տեսնել այս հղումներով.