Նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» ցուցահանդեսը ՄԱԿ-ի կենտրոնատեղիում


Նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» ցուցահանդեսը ՄԱԿ-ի կենտրոնատեղիում

  • 10-03-2011 13:27:42   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է ծագումով գյումրեցի նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը մարտի 8-ին մասնակցել են օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ ՄԱԿ-ի նորաստեղծ գենդերային միավորի (UN Women)-ի գործադիր խորհրդի նախագահ, Նիգերիայի դեսպան Ջոյ Օգվուն: Շնորհավորելով կանանց միջազգային օրվա առթիվ` դեսպանները իրենց ելույթներում կարեւորել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման, էգալիտար գենդերային մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը: Մեկ շաբաթ տեւողությամբ ցուցահանդեսը նվիրված է նաեւ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի երկամյա նախագահության ավարտին:
Նոյյան տապան  -   Մշակույթ