«Նոկիա»-ն գնում է «Մոտորոլա»-ի ակտիվները


 

«Նոկիա»-ն գնում է «Մոտորոլա»-ի ակտիվները

  • 10-03-2011 13:09:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ինչպես հայտնի է, 2010թ. հուլիսի 19-ին «Նոկիա Սիմենս Ցանցեր» ընկերությունը հայտարարեց, որ գնելու է «Մոտորոլա» ընկերության անլար ցանցերի ենթակառուցվածքային ակտիվները: Սակայն, մինչ օրս այդ որոշումը քննարկվում է եւ համապատասխան գործողություններն այդ ուղղությամբ չեն ավարտվի 2011թ.-ի առաջին եռամսյակում, ինչպես եւ նախատեսված էր: Ինչպես հայտնում է «Նոկիա»-ի պաշտոնական կայքը, առաջարկությունն այժմ գտնվում է Չինաստանի առեւտրի նախարարության Հակամոնոպոլային բյուրոյի վերանայման գործընթացի երրորդ փուլում: «Նոկիա Սիմենս Ցանցեր» ընկերությունը չի հրաժարվում իր մտադրությունից, սակայն չի որեւէ հստակ ժամկետներ գորխաթքի ավարտի վերաբերյալ ասել չի կարող:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ