ԱՄՆ պատրաստ է ավելի ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում. ԱՄՆ Պետդեպ


ԱՄՆ պատրաստ է ավելի ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում. ԱՄՆ Պետդեպ

  • 10-01-2013 17:30:35   | ԱՄՆ  |  Քաղաքական

 

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է ավելի ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ այնպիսի տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է։
 
«Մենք ջանում ենք Ռուսասատնի հետ ավելի ակտիվ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հնարավորինս շատ հարցերի շուրջ՝ լինի դա երկկողմ հարաբերությունների կամ տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կամ գլոբալ հարցեր, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Միրիան եւ այլն»,- նշել է Նուլանդը։ Միաժամանակ, ըստ նրա, ԱՄՆ մտադիր է լիովին հստակ եւ բաց հայտարարել իր դիրքորոշման մասին առկա տարաձայնությունների դեպքում, մասնավորապես, որոնք վերաբերում են Ռուսաստանում մարդու իրավունքներին, ժողովրդավարության որակին, ինչպես նաեւ Սիրիայում ստեղծված իրավիճակին եւ այլն։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական