Ա. Աշոտյան. Համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել


Ա. Աշոտյան. Համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել

  • 14-01-2013 12:50:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:  Նշելով որ սպասվում է լարված  աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից հանրապետության ղեկավարության և հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից գնալով մեծանում են: Նախարարն հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները: Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Նախարար Ա. Աշոտյանն հանձնարարել է սեղմ ժամկետներում  հաստատման  ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն  եր ևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր  ծրագիրը:    

"Մենք պարտավոր ենք սահմանել աշխատանքային ավելի բարձր նշաձող: Հանրության, ինչպես նաև պետության ղեկավարության  սպասելիքները մեծ են: Հանրությունը մեզանից ավելի արագ և շոշափելի արդյունքներ է պահանջում, ավելին պատրաստ է նաև մասնակից լինել այդ գործընթացներին",- նշել է նախարարը և որպես հիմնական պահանջ կարևորել բաց և  թափանցիկ աշխատաոճը: "Մենք պարտավոր ենք աշխատել հանրության համար մաքսիմալ հասանելի լինելու սկզբունքով: Ցանկացած հանրային ազդակ և դժգոհություն՝ կապված  բաց աշխատանքի հետ անպայման կստանա խիստ արձագանք իմ կողմից",- նշել է նա խարարը::
Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ