Իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների հավատարմագրում


Իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների հավատարմագրում

  • 14-01-2013 16:40:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ  կրթության և գիտության նախարարության 2013 թվականի գործունեությունը լուսաբանելու համար իրականացվում է լրատվամիջոցների հավատարմագրում: ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավատարմագրվելու համար պետք է ներկայացնեն համապատասխան դիմում ՀՀ  կրթության և գիտության նախարարի  անունով` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, նշելով`  

 
1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության վայրը (հասցեն).
2. հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը (ըստ անձնագրի), անունը.
3. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները: 
Խնդրում ենք դիմումները մինչև հունվարի 31-ը ներկայացնել ՀՀ  կրթության և գիտության նախարարություն:  Հասցեն ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, էլ հասցե [email protected]
 Տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 010-52-73-43 հեռախոսահամարով:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ