Պրեմիերա՝ «Եղեռն Եղեռնից հետո» ֆիլմի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պրեմիերա՝ «Եղեռն Եղեռնից հետո» ֆիլմի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-01-2013 14:02:04   | Հայաստան  |  Մշակույթ



Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ