Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին


Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 25-01-2013 14:30:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին  է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից: Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կարևորվել է հատկապես միջբուհական կապերի ամրապնդումը: ՀՀ ԿԳ նախարարն հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Անդրադառնալով բաձրագույն կրթության ոլորտում համագործակցության հեռանկարին` ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ  Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում և բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն: Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ՀՀ տարածքում գործող բոլոր  օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երևանի Տ. Շևչենկոյի անվան էիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:  
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play