Ճապոնիան երկու լրտես-արբանյակ արձակեց


Ճապոնիան երկու լրտես-արբանյակ արձակեց

  • 28-01-2013 09:47:55   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Ինչպես եւ պլանավորված էր, հունվարի 27-ին Ճապոնիայի Տիեզերական գործակալությունը երկու հետախուզական արբանյակ է արձակել, որոնց օգնությամբ Ճապոնիան պատրաստվում է հետեւել, որպեսզի Հյուսիսային Կորեան հրթիռային զենք չփորձարկի: 
Այդ արբանյակներից մեկը թույլ կտա օրական մեկ անգամ ինֆորմացիա ստանալ մոլորակի բոլոր անկյուններից: Սկանավորման արդյունքների մասին տեղեկատվությունը յուրաքանչյուր օր կներկայացվի Տոկիոյում տեղակայված տիեզերական կենտրոն: Տվյալ արբանյակը կարող է ծառայել տարբեռ նպատակների: Այն կարող է ինֆորմացիա հավաքել  մեր մոլորակի բոլոր փոփոխություններ եւ սպասվող աղետների մասին, այդ թվում երկրաշարժերի, ցունամիների եւ այլն:
Այս նոր արձակված արբանյակների հետ մեկտեղ ուղեծրում աշխատում են ավելի վաղ արձակած եւս 6 ճապոնական արբանյակներ: Դրանք բոլորն էլ ունեն բազմաթիվ ֆունկցիաներ եւ խնդիրներ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի տիեզերական եւ ռազմական փորձարկումների հետապնդումը:
Ճապոնիան պատրաստվում է արձակել եւս մի քանի լրտեսական արբանյակ: 
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է զարգացնել ռազմա-տիեզերական տեխնոլոգիաները եւ փորձարկել հրթիռային զենք՝ անտեսելով անկախ Եվրամիության, ԱՄՆ եւ Ճապոնիայի դժգոհությունը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play