«Նոկիա»-ն նոր արտադրամաս է բացում Վիետնամում


 

«Նոկիա»-ն նոր արտադրամաս է բացում Վիետնամում

  • 03-03-2011 03:41:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Երեկ «Նոկիա» ընկերությունը հայտարարեց հյուսիսային Վիետնամում` Հանոյի մոտ, նոր արտադրամաս հիմնելու իր մտադրության մասին: Վիետնամի Հանոյ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վիետնամի կառավարության եւ «Նոկիա» ընկերության ներկայացուցիչները կնքեցին Փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ դրվեց 2012թ-ին նոր արտադրամասի կառուցման նախապատրաստական փուլի: Ինչպես հայտնում է «Նոկիա» ընկերությունը, սկզբնական շրջանում նախատեսվում է մոտավորապես 200 միլիոն եվրոյի չափով ներդրում կատարել այս պրոյեկտի համար` հետագայում այն ավելացնելու մտադրությամբ: Արտադրամասի կառուցումն առավել կընդլայնի «Նոկիա»-ի արտադրական ցանցը, որն արդեն իսկ իրենից ներկայացնում է 10 խոշորագույն օբյետկներ ինը երկրներում: «Նոկիա»-ն ուժեղ դիրքեր է գրավել զարգացող երկրներում` շնորհիվ իր հեռախոսների լայն ընտրանու: Նոր արտադրամասի ստեղծումն ուղղված է այս հեռախոսների պահանջարկի աճի բավարարմանը, ինչպես նաեւ աշխարհում «Նոկիա»-ի հաջորդ միլիարդ հաճախորդներին ժամանակակից բջջային հեռախոսներով մատակարարելուն: Աշխարհի բնակչության գրեթե 90 տոկոսն ապրում է բջջային հեռախոսի ազդանշանի ներքո, սակայն 3.2 միլիարդ մարդ չունի բջջային հեռախոս: Բջջային հեռախոս ունեցող 3.7 միլիարդի կեսն էլ այն օգտագործում է ինտերնետին միանալու համար: «Աշխարհի բնակչության միայն 30 տոկոսն է օգտագործում ինտերնետը: Մենք կարծում ենք, որ կարող ենք կարեւոր դեր խաղալ հաջորդ միլիարդ մարդկանց միջեւ կապ հաստատելու գործում ոչ միայն իրենց հեռախոսների, այլեւ ինտերնետի եւ ծրագրերի օգտագործման միջոցով», ասում է «Նոկիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Էսկո Ահոն: «Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար, ինչպես նաեւ Վիետնամի աջակցության եւ նվիրվածության համար: Այս նոր արտադրամասը կարեւոր դեր է խաղալու հաջորդ միլիարդ մարդկանց միմյանց հետ կապելու մեր ջանքերում», ասում է «Նոկիա» ընկերության ավագ փոխնախագահ Ջուհա Փուտկիրանտան: «Նոկիա» ընկերության համար Վիետնամը լավ ընտրություն էր վայրի եւ զարգացող ենթակառուցվածքների առումով: «Նոկիա»-ն Վիետնամում սկսեց վաճառել իր արտադրանքը 1996 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր, ընկերությունը միլիոնավոր վիետնամացիների օգնել է բջջային հեռախոսների եւ ցանցային ենթակառուցվածքի միջոցով կապ հաստատել միմյանց հետ: Նշենք, որ «Նոկիա»-ի համաշխարհային արտադրական ցանցն այժմ հասնում է Լատինական Ամերիկայից (Բրազիլիա եւ Մեքսիկա) մինչեւ Եվրոպա (Ֆինլանդիա, Հունգարիա, Ռումինիա եւ Մեծ Բրիտանիա) եւ Ասիա (Չինաստան, Հնդկաստան եւ Կորեա):
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ