Yahoo-ի Գլխավոր տնօրենը արգելել է աշխատողներին աշխատել տնից
26-02-2013 10:30:58 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Yahoo-ի Գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը արգելել է աշխատողներին աշխատել տնից: «Որպեսզի ընկերությունը լինի լավագույն աշխատատեղ, անհրաժեշտ է անձնական շփում եւ համագործակցություն. այնպես որ մեզ պետք է կողք-կողքի աշխատել»,- ասված է HR բաժնի՝ աշխատողների շրջանում տարածած շրջաբերականի մեջ: CNN-ի փոխանցմամբ, Մայերը, ով ուրախացրել էր իր աշխատողներին անվճար սննդի կազմակերպմամբ եւ նոր այֆոններով, այժմ կարող է զրկվել բազում լավ աշխատողների, քանի որ այդ որոշմանը չենթարկվողները ստիպված են լինելու լքել աշխատատեղը: Ընդհանուր առմամբ Yahoo-ում աշխատում է 11,5 հազար մարդ:
Այդ նորամուծությոնների համար Մայերին քննադատել է նաեւ նրա նախկին գործատուն՝ Google ընկերությունը, որը համարում է, որ տնից աշխատելու արգելքը կխանգարի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Մայերը Yahoo-ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2012 թվականին: Շատերը նրան քննադատում էին նաեւ այն բանի համար, որ նա ծննդաբերելուց հետո ընդամենը 2 շաբաթ անց դուրս էր եկել աշխատանքի: