Շախմատի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Տիգրան Պետրոսյանը


Շախմատի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Տիգրան Պետրոսյանը

  • 05-03-2013 15:55:07   | Հայաստան  |  Սպորտ

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նախապատրաստվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը:
 
«Դեռ նոր եմ սկսել մարզվել, սակայն շատ բարձր տրամադրություն ունեմ: Մինչ առաջնությունը հնարավոր է` հավաքներ ունենամ հավաքականի անդամնների հետ, սակայն անհատական առաջնություններում փորձում ենք միայնակ նախապատրաստվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրոսմայստերը:
 
Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա մայիսի 4-17-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում: 
 
2012-ին այդ առաջնությունն անցկացվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ հաղթող է դարձել ռուս Դմիտրի Յակովենկոն: Հայաստանը մրցաշարին ներկայացնում էին Վլադիմիր Հակոբյանը, ով վերջնական արդյունքում 12-րդ տեղում էր, նաեւ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ այլք:   
 
2008 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Տիգրան Պետրոսյանը դարձել է Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Նույն հաջողությամբ Պետրոսյանը հանդես է եկել 2012թ-ին Ստամբուլի 30-րդ օլիմպիադայում` դառնալով ոսկե մեդալակիր: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ