Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները


Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

  • 06-03-2013 13:02:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 7 կազմակերպություններ.
1."Կրթության ազգային ինստիտուտ"  ՓԲԸ 
2."Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների"  հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
4."Մանկավարժական նախաձեռնություն"  հայկական ասոցիացիա
5."Կրթության առանց սահմանի" ՀԿ 
6."Պեպանյան"  ուսումնախորհրդատվական կենտրոն
7."Ուսուցման ազգային հիմնադրամ"    
Մրցութային շեմը հաղթահարել և երաշխավորվել են բոլոր 7 կազմակերպությունները:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play