6-օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստանում


6-օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստանում

  • 28-03-2013 06:04:33   | Հայաստան  |  Հայտարարություններ

 

Շրջագայության արժեքը: սկսած 277000 AMD

Շրջագայության տեւողությունը: 6 օր
Շրջագայության ժամանակացույցը: 09 Մայիսի, 18 Մայիսի, 05 Հունիսի, 23 Հունիսի, 27 Հուլիսի, 24 Օգոստոսի, 06 Սեպտեմբերի, 22 Սեպտեմբերի, 12 Հոկտեմբերի, 26 Հոկտեմբերի
Շրջագայության երկարությունը: 2600 կմ ( 1615 մղոն )
Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան
Շրջագայության երթուղին:
Երեւան - Գյումրի - Ախալքալաք - Ախալցխա - Կարս - Իգդիր - Բայազետ ( Արարատ սար ) - Բերկրի - Վան - Աղթամար կղզի - Բիթլիս - Մուշ - Էրզրում - Կարս - Անի - Ախալցխա - Ախալքալաք - Գյումրի - Երեւան
Նվազագույն խմբաքանակ՝  20 հոգի
 
 
1-ն օր
Առավոտյան ժամը 5:00 դուրս ենք գալիս Երեւանից, Գյումրիով գնում ենք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում ենք Բավրայի մաքսակետով: Մի փոքր դադարից հետո ուղեւորվում ենք Ախալցիխե: Մինչեւ Ախալցիխե ոլորապտույտները մեզ կուղեկցի Կուր գետը, որի ափին Խերտվիսի բերդից մի քիչ ներքև, Թամարա թագուհու քարանձավային ամրոցի մոտ կնախաճաշենք: Հանգստանալուց հետո ուղեւորվում ենք Ախալցիխե, վրաց-թուրքական սահմանն անցնում ենք Վալեի մաքսակետով:
 
Սահմանն անցնելուց հետո հայտնվում ենք Հայկական բարձրավանդակում, որի մեծ մասը /մոտ 140000 քառ. Կմ/ գտնվում է Արեւմտյան Հայաստանի տարածքում: Ճանապարհն այնքան գեղեցիկ է ու գրավիչ, որ չենք նկատում, թե ինչպես է անցնում 160կմ ճանապարհը եւ հասնում ենք Կարս: Կարսը Արեւմտյան Հայաստանում գտնվող մեր հինգ մայրաքաղաքներից մեկն է: 928թ. Կարսը Հայաստանի 10-րդ մայրաքաղաքն է: Ճաշելով Կարսի «Օջախ բաշի» ռեստորանում, որտեղ շատ համեղ ուտեստներ են մատուցում, մի փոքր հանգստանալուց հետո սկսում ենք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում ենք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում ենք սբ. Վարդանի կամրջով, տեսնում ենք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
 
Գիշերակաց Գրանդ Անի հյուրանոցում 4+* կամ Թոփրակ հյուրանոցում 5*:
 
 
2-րդ օր
Ուղեւորվում ենք դեպի Վան:
 
Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Բոլոր հայերի նվիրական երազանքն է գոնե մեկ անգամ ոտք դնել Մասիսի վրա: Դուք մեքենայով բարձրանում եք մոտ 2500մ եւ Մասիսի լանջին պիկնիկ անում: Վայելելով Արարատի վրա գտնվելու բերկրանքը, հոգով հարստացած շարժվում եք դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կլինի կանգառ բնության կերտած չքնաղ Բերկրիի ջրվեժի մոտ:
Երեկոյան մոտ ժամը18:00 հասնում ենք Վան: Վանում առաջինը այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
 
Տեղավորվում եք Ուրարտու հյուրանոցում(4*), ընթրում եք հյուրանոցի ռեստորանում, որտեղ շատ համեղ եւ բազմատեսակ ուտեստեղեն են մատուցում:
 
 
3-րդ օր
Նախաճաշից հետո մեքենաներով բարձրանում եք Վարագավանք՝ Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին (հիմնվել է 10-րդ դարի վերջերին):
 
Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աչքդ չես կարող կտրել լճի լազուր ջրերի գեղեցկությունից, որը կարծես չքնաղ մարգարիտ լինի Արեւմտյան Հայաստանի սրտում դրված: Աղթամար կղզի գնում ենք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.
Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ Վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում ենք Վանա լիճը մոտ երկու ժամ:
 
Վերադառնում եք Ուրարտու 4* կամ Մերիտ հյուրանոց 4+*, ընթրում եք եւ հանգստանում:
 
 
4-րդ օր
Նախաճաշից հետո հրաժեշտ եք տալիս Վասպուրական աշխարհին եւ ուղեւորվում Տարոն աշխարհ՝ Մուշ (մոտ 220կմ):
 
Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը: Ճաշում եք Մուշի պարտեզում գտնվող ռեստորանում, այնուհետեւ ուղեւորվում ենք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
 
Շարունակում եք ճանապարհը դեպի Էրզրում: Հասնում եք մոտ ժամը 19:00: Տեղավորվում ենք միջազգային լեռնադահուկային կոմպլեքսի Փալան հյուրանոցում 4+*: Ընթրում եք ռեստորանում, որտեղ առաջարկվում է բազմատեսակ եւ բազմաքանակ ուտեստեղեն: Ցանկացողները կարող են օգտվել հյուրանոցի լողավազանից անվճար:
 
 
5-րդ օր
Առավոտյան նախաճաշից հետո փոքրիկ պտույտ անելով քաղաքում / Էրզրումի բերդ, Հայկական եկեղեցի, Սանասարյան վարժարան /, ուղեւորվում ենք քաղաքամայր Անի: Ճանապարհին կանգառ Թորթումի ջրվեժի մոտ:
 
Մոտ ժամը16:00 հասնում եք Անի: Ձեզ դիմավորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները, որի վրա հենց մուտքի դիմաց Բագրատունյաց տոհմի զինանշանն է՝վազող առյուծը: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրտադ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով: Այսպես Անիում շրջելով մոտ երկու ժամ դուք կտեսնեք բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ, շքեղ շինությունների փլատակներ: Արեւմտյան Հայաստան այցելող տուրիստների մոտ Անին առաջացնում է իրարամերժ զգացմունքներ՝ ցավ, ափսոսանք, զայրույթ, հպարտություն:
 
Վերադառնում ենք Կարս եւ տեղավորվում Գրանդ Անի հյուրանոցում (4)*: Երեկոյան ազատ ժամանակ Կարսում: Ընթրիքից հետո կարող եք օգտվել լողավազանից եւ թուրքական համամից:
 
 
6-րդ օր
Առավոտյան նախաճշից հետո ուղեւորվում եք սահման: ճանապարհին կանգ եք առնում Արդահանում, որտեղ կտեսնեք Արդահանի բերդը և հայկական թաղամասը: Մոտ ժամը 16:00 հրաժեշտի ճաշ Ախալցիխեի «Վարզիա» ռեստորանում, Երեւան հասնում եք ժամը 22:00-23:00 սահմանում:
 
Շրջագայության ավարտ:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ