Լիոնել Մեսսին հուսով է, որ կգրավի իտալական թիմի դարպասը


Լիոնել Մեսսին հուսով է, որ կգրավի իտալական թիմի դարպասը

  • 07-03-2013 09:58:19   | Իսպանիա  |  Սպորտ

 

Իսպանական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Միլանի»-ի  հետ իր թիմի համար կարող է դառնալ շրջադարձային:
 
«Վերջին պարտություններից մի փոքր նեղսրտել ենք, սակայն վհատված չենք: Պարտվել ոչ ոք չի սիրում, բայց դեռ ոչինչ կորած չէ: «Միլանի» հետ հանդիպումը հաղթական հունը վերագտնելու հրաշալի առիթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
 
Մեսսին հույս է հայտնել, որ իրենց կօգնեն հարազատ տրիբունաները և հպարտության զգացումը: Նա նշել է, որ իտալական ակումբներն աչքի են ընկնում կարգապահությամբ և հստակ պաշտպանությամբ, բայց «Բարսելոնա»-ն ամեն հնարավորությունն ունի «Միլան»-ի արգելքը հաղթահարելու համար: «Հուսով եմ՝ վերջապես կկարողանամ գրավել իտալական թիմերի դարպասը»,- ասել է Մեսսին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play