ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել Արշալույս Թարվերդյանը


ՀԱԱՀ ռեկտոր է ընտրվել Արշալույս Թարվերդյանը

  • 12-03-2013 15:06:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության "Հայաստանի ազգային ագրարային համալսարան" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո,  համաձայն "Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ "Հայաստանի ազգային ագրարային համալսարան" հիմնադր ամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: 

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին  մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play