Հռոմի պապի ընտրության վրա ազդել է Ուգո Չավեսը՝ որպեսզի նա լինի Լատինական Ամերիկայից


Հռոմի պապի ընտրության վրա ազդել է Ուգո Չավեսը՝ որպեսզի նա լինի Լատինական Ամերիկայից

  • 14-03-2013 13:57:07   | Վատիկան Սիթի  |  Միջազգային

 

 
Հանգուցյալ Ուգո Չավեսը, գտնվելով երկնքում, կարողացավ ազդել Հռոմի պապի ընտրության վրա, որպեսզի նա լինի Լատինական Ամերիկայից։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահի պարտականությունները ստանձնած Նիկոլաս Մադուրոն։
 
«Մենք գիտենք, որ մեր կոմանդանտեն հասել է այդ բարձունքներին (երկնքում է) և գտնվում է Քրիստոսի առաջ։ Նա այնպիսի մի բան է արել, որ Հռոմի պապը հարավամերիկացի է ընտրվել»,-ասել է Մադուրոն։
 
Նրա խոսքերը դահլիճում ներկաները ժպիտով են ընդունել։
 
Հիշեցնենք, որ երեկ Սիքստինյան տաճարից սպիտակ ծուխ էր դուրս եկել՝ ազդարարելով Հռոմի պապի ընտրության մասին։
 
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է դարձել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն։
 
 Թերթ.am
 
 
 
 

Նոյյան տապան  -   Միջազգային