Իրաքում Բարսելոնայի երկրպագուն սպանել է իր ընկերոջը՝ Ռեալին աջակցելու համար
14-03-2013 14:04:54 | Իրաք | Միջազգային
Իրաքում ողբերգություն է տեղի ունեցել, որի մասնակիցները եղել են երկու հարազատ ընկերներ և ֆուտբոլասերներ, հայտնում է Թերթ.am-ը՝ վկայակոչելով "Чемпионат.com"-ին։
Նրանցից մեկը կատալոնական «Բարսելոնայի» մոլի երկրպագու է, իսկ մյուսը՝ Մադրիդի «Ռեալի»։ Հենց դա էլ վերջինիս համար ճակատագրական է եղել, քանի որ նրա ընկերն այդպես էլ չի կարողացել հաշտվել այդ իրողության հետ։ Դրա հետևանքով «Բարսելոնայի» երկրպագուն դաժան հաշվեհարդար է տեսել ընկերոջ հանդեպ, կտրելով նրա կոկորդը և դանակով մի քանի անգամ հարված հասնցելով մարմնի տարբեր մասերին։
-Միջադեպի տարածքում գտնվող մարդիկ կարողացել են բռնել չարագործին և հանձնել են ոստիկանությանը։
Հարկ է նշել, որ սա նման առաջին դեպքը չէ Իրաքում։ Այս երկրում նախկինում ևս գրանցվել են ֆուտբոլային երկրպագուների մոլեռանդության ու բռնության դրսևորման դեպքեր։