«Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը ցուցադրվել է Նյու-Յորքում


«Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը ցուցադրվել է Նյու-Յորքում

  • 15-03-2013 10:44:55   | ԱՄՆ  |  Մշակույթ



 

Նյու-Յորքի Արվեստի և մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկի՝ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևելքի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Ցուցադրության մասնակիցները բարձր գնահատեցին ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաև ողջունեցին ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ:
Ֆիլմաշարը առաջիկա շաբաթների ընթացքում կցուցադրվի նաև Կալիֆորնիա նահանգի Լոս-Անժելեսի դահլիճներից մեկում՝ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի աջակցությամբ:
Ֆիլմաշարի մասերից մեկը`  տեսանյութում:
 
Արամ Սարգսյան
«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) մամլո քարտուղար
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play