Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը


Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը

  • 18-03-2013 12:21:59   | Իտալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Սիցիլիայի արևելյան ափամերձ շրջաններում ժայթքել է Էթնա հրաբուխը տեղեկացնում է BBC-ն:

Այս ժայթքումը վերջին տարվա ընթացքում դիտարկված ամենաուժեղ ժայթքումն է եղել: Հրաբխի խառնարանից դուրս են հորդում լավայի հոսքերը ու մոխիր:

Երկրաբանների խոսքերով` լավայի ժայթքումը դեռևս վտանգ չի ներկայացնում մոտակայքում գտնվող բնակավայրերի համար:

Էթնան Իտալիայի ամենամեծ հրաբուխն է, նրա բարձրությունը  3329 մետր է:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ