Հաքերները շարքից հանել են Հարավային Կորեայի ազգային առաջատար հեռուստաալիքների եւ բանկերի ներքին համակարգչային ցանցերը
20-03-2013 14:05:38 | Կորեա | Միջազգային
Հարավային Կորեայի իշխանությունները պարզում են այն խափանման պատճառը, որը շարքից հանել Է ազգային առաջատար հեռուստաալիքների եւ բանկերի ներքին համակարգչային ցանցերը: Ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ խոսքը կարող Է վերաբերել կիբեռգրոհի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խափանումը հանգեցրել Է KBS, MBC եւ YTN հեռուստաալիքների, ինչպես նաեւ Սեուլի Shinhan բանկի սերվերների անջատման: Իր ցանցի «կոտրանքի» մասին հաղորդել Է նաեւ LG UPLUS խոշոր ինտերնետ-մատակարարը:
Ինչպես հաղորդել Է Ռենհապ գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահի վարչակազմն ուսումնասիրում Է տեղի ունեցածի հետ ԿԺԴՀ-ի առնչության հնարավորությունը:
Մինչդեռ Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի ցանցային անվտանգության վարչությունը, հաղորդել Է, թե չկան փաստեր, որոնք վկայեին, որ կիբեռգրոհն իրականացվել Է արտասահմանից: