Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ


Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

  • 21-03-2013 10:19:58   | Հայաստան  |  Սպորտ

 

Լոնդոնում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:  6-րդ տուրից առաջ առաջատար հորիզոնականում են Լեւոն Արոնյանը  եւ Մագնուս Կարլսենը: Գրոսմայստերներն իրենց ակտիվում ունեն 3,5 միավոր: Երրորդ տեղում Պետեր Սվիդլերն է, ով ունի 3, իսկ 2,5 միավոր ունեն Թեյմուր Ռաջաբովը եւ Վլադիմիր Կրամնիկը:
Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը ուժերը կչափի Թեյմուր Ռաջաբովի հետ: Մյուս զույգերը կլինեն` Պետեր Սվիդլեր-Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ-Բորիս Գելֆանդ:
Լոնդոնի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 15-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերներ:   
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play