Թուրքիայում վերանորոգվում են հայկական մշակութային կոթողները


Թուրքիայում վերանորոգվում են հայկական մշակութային կոթողները

  • 19-03-2013 13:57:06   | Թուրքիա  |  Մշակույթ

 

<<Օսմանյան կայսրությունից հետո Թուրքիայի ցինիկ վարչակազմը ամբողջովին ցանկանալով վերացնել մեր հայկական ինքնություն հիշեցնող հուշարձանները, մեր եկեղեցիները վերածեցին մզկիթների, ախոռների>>,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր,  Արևմտահայ ազգային համագումար հ/կ-ի խորհրդի անդամ, Հայաստանյան գրասենյակի համանախագահ Արագած Ախոյանը` միաժամանակ նշելով , որ չնայած դրան վերջին տասնամյակում վերանորոգվել են Դիարբեքիրի սուրբ Կիրակոս և  Անիի եկեղեցիները:
Իսկ Իկօմօս –Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջանն ավելացրեց, որ  Աղթամարի վերանորոգման համար արվել է 2.5  մլն եվրոյի ներդրում և աշխատանքներն ավարտվել են  2 տարում: 
Թուրքիան վերջին տարիններին ընդունած օրենքներով հնարավորություն է ընձեռնում տեր կանգնել մեր մշակութային արժեքներին: Եվ այժմ  աշխատանքներ են տարվում Մայր տաճարի վերականգնման և Անիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարցում, ընդ որում պատվիրատուն Թուրքիայի մշակույթի նախարարությունն է , ով ծախսերի 2/3-րդն իր վրա է վերցրել, իսկ մնացած գումարը տալիս է հուշարձանների համաշխարհաըին ֆոնդը:
<< 2 տարի առաջ մեր Իկօմօսը համաշխարհանին ֆոնդին դիմեց խնդրանքով, որպեսզի  հնարավորություն ընձեռնեն հայ մասնագետների մասնակցել այդ վերականգնմանը: Դիմեցինք նաև միջազգային Իկօմօսի գլխավոր անսամբլեային ` ներկայացնելով մի բանաձև, ըստ որի պնդում էինք , որ Թուրքիայում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքում անպայման լինի միջազգային փորձագետների խումբ և նրանց խմբում ընդգրկվեն հայ մասնագետներ: Բանաձևն ընդուվեց, ինչը  դրական պատասխանի արժանացավ նաև Թուրքիայի կողմից>>,- հավելեց Ախոյանը:
Նրա կարծիքով   այս տարի կունենանք մեր  թեկնածուն, ով լավ նախապատրաստված է, տիրապետում է իր մասնագիտական հմտություններին և լեզուների : Ամբողջ աշխատանքը վերահսկվում է, և վերականգնումը կսկսվի մայիսից:
 Պարոն Ախոյանը նշեց նաև, որ ըստ l9l2-l3թ-ի Պոլսի հայկական պատրիարքարանի կողմից կազմված, և թուրքական կառավարության կողմից ներկայացված պաշտոնական պատմագրության տվյալներով, Օսմանյան կայսրության տարածքում  հայկական եկեղեցիների ու վանքերի  թիվը հասնում էր մոտ 2 հազ-ի, իսկ Յունեսկոյի l974թ-ի տվյալներով ` l923թ-ից հետո կանգուն մնացած 9l3 հուշարձաններից 464-ը  անհետացել են, 252-ը ավերակ են, l97-ը ամբողջովին վերանորոգման կարիք ունեն : 
Վերջում Գ. Գյուրջանն ավելացրեց, որ միայն հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է  ինչ-որ բանի հասնել:
 
Լուսինե Հովհաննիսյան

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play