Գիտնականնները փորձում են վերակենդանացնել կենդանիների որոշ անհետացած տեսակներ


Գիտնականնները փորձում են վերակենդանացնել կենդանիների որոշ անհետացած տեսակներ

  • 17-03-2013 13:14:29   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վաշինգտոնում կայացած կոնֆերանսի ժամանակ գիտնականները քննարկել են, թե որ կենդանիները պետք է նոր կյանք ստանան: Նրանք նաև   քննարկեցին  պատճառները, թե ինչպես, ինչու պետք է դա արվի: Նրանք ընտրել են կենդանիներին` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`ինչ դեր ունեն նրանք մարդու կյանքում, կատարում են արդյոք էկոլոգիական գործառույթ, արդյոք հյուսվածքներն ու ԴՆԹ  բավարար ինֆորմացիա տրամադրում է տվյալ կենդանու մասին:

Ահա այն տաս կենդանիները, որոնց գիտնականները հույս ունեն կյանքի բերել
1. Առասպելական բիզոն,որը համարվում է այժմյան տնային կենդանիների նախահայրը, որը հանդիպում էր Եվրոպայում,Ասիայում և Հարավային Աֆրիկայում: Այս տեսակը վերացավ 1627-ին:
 
2. Դոդո թռչունը ` հայտնի է որպես ամենահիմար կենդանի:
Մարդիկ, որոնք  հետագայում բնակություն են հաստատել այս վայրերում, ոչնչացրել են նրանց սննդի համար:
 
 
 
 
3. Լաբրադոր  բադը նույնպես հազվադեպ կենդանիներից է եղել,ոչնչացել է 1850 - 1870. Ենթադրաբար թռչնի միսը այնքան էլ համեղ չի եղել`որպես սնունդ այն չի օգտագործվել:Սակայն մինչ այժմ դրա անհետացման պատճառները չեն պարզվել:
 
4. Փղոսկրե կտոոց փայտփորիկ: Հանդիպել է  Միացյալ Նահանգների հարավ – արեւելյան մասերում, բայց 1940 – ականներից հետո այս տեսակը վերացել է: 
 
5 Մամոնտներ,որոնց ԴՆԹ-ն  շատ նման է փղերին: Այս կենդանիները  ապրել են մոտ  4000 տարի առաջ:
  
6. Մաստոդոնտ ,որոնց տեսակը նույնպես նման է  փղերին: Ապրել են Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայում: Ոչնչացել են մոտ 12,000 տարի առաջ:
 
7. Զեբր: Այն հանդիպել է Հարավային Աֆրիկայում: Այս տեսակր վերացել է 1870-ին
 
8. Ատամնավոր կատուն`Սմիլիդոնը, նույնպես  ցուցակում է: Այս տեսակը ոչնչացել է  10,000 տարի առաջ կլիմայի փոփոխության պատճառով: 
 
9. Թասմանյան վագր. Այն ապրել է Ավստրալիայում, Թասմանիայում, եւ Նոր Գվինեայում մինչեւ 1960 - ական թթ
10. Կարիբյան փոկ: Մարդիկ որսացել են այս կենդանիներին միմիայն որպես սնունդ: Ոչնչացել են 1952թթ.
 
Սիլվա Արաբյան
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ