Երկնաքարի հարվածի հետևանքները


Երկնաքարի հարվածի հետևանքները

  • 22-03-2013 14:22:23   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

  
Անցյալ ամսվա երկնաքարի հարվածից հետո ռուսաստանյան պաշտոնյաներն ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած կամավորականներն ու գիտնականները հավաքվել էին  վթարի վայրում: Այդպիսի զանգվածային հետազոտության նպատակն էր հավաքել երկնաքարի  հատվածները, ինչպես նաև ճշտել Չելյաբինսկի բնակիչներից վթարի սկսվելն ու ավարտը : Ավելի քան 100 կտոր հայտնաբերվեց մանրազնին  փնտրելու և փորելու արդյունքում.ավելի քան 50 կմ տարածք` ներառյալ Չեբարկուլ լիճն ու  Ուրալյան լեռները : Վերջին տեսագրությունների և ձայնագրությունների հետ մեկտեղ նրանք կարողացան ստանալ ավելի շատ ինֆորմացիա հենց աստղաքարի մասին: 
 Ահա հետևյալ թարմացումները  `ռուս մասնագետներն Ուրալի Դաշնային Համալսարանում սահմանեցին աստղաքարը որպես տիեզերական ժայռաբեկոր ` Խոնդրիտ անվամբ: Աստղաքարն ուներ պերօքսինի, օլիվինի, տրոյլիտի, կամացիտի և տեանիտի հետքեր :
 
 
 Աստղաքարն անց էր կացրել մոտավորապես 4.5 միլիարդ տարի տիեզերքում ` մինչ Երկրի մակերևույթին հարվածելը :
Կոլումբիացի աստղագետներին հաջողվեց քարտեզագրել երկնաքարի հետագիծը բեկորների ընկած  դիրքի հաշվարկի  և տեղացիների տեսագրությունների շնորհիվ: 
 
        NASA ( National  Aeronautics and Space Administration ) ՆԱՍԱ (Օդագնացության և տիեզերքի  հետազոտության  ազգային վարչության   ) ֆիզիկոս Պիտեր Բրաունը հաշվարկել է երկնաքարի հետևյալ տվյալները` 
- 17.0  մետր բարձրություն
- 10. 000 տոննա քաշ
- 64, 373. 8 կմ/ժ արագությմբ  երկիր եկած 
- 12-ից  15 մղոն բարձրության վրա մասնատված 
- Պայթյունի էներգիան  470 կիլոտոն
- հայտնաբերված ամենամեծ  բեկորի քաշը 9.8 կգ
Սա 1908 թ. Տունգուսկայի դեպքից հետո գրանցված ամենամեծ երկնաքարն էր :
 
Սիլվա Արաբյան
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play