Սիրիայում 19 մարդ է զոհվել մայիսի 11-ի հակակառավարական ցույցերի ժամանակ
12-05-2011 12:31:24 | Սիրիա | Միջազգային
Անվտանգության ուժերի եւ հակակառավարական ցույցերի մասնակաիցների միջեւ բախումների արդյունքում մայիսի 11-ին Սիրիայում 19 մարդ է զոհվել: Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, զոհվածների մեծ մասը Հոմս քաղաքից են, որը եղել է ցույցերի հիմնական կենտրոններից մեկը: Ականատեսների վկայությամբ, կառավարական զորքերը տանկերից գնդակոծել են քաղաքի թաղամասերը: Իսկ երկրի հայուսիսում գտնվող Հալեպում անվտանգության ուժերը ցրել են ցույցը, որին մասնակցել են մի քանի հազար ուսանողներ:
Սիրիայի իրավապաշտպանների տվյալներով,վերջին երկու ամսում զանգվածային բողոքների արդյունքում երկրում զոհվել է առնվազն 750 մարդ եւ զերբակալվել 1000-ը: