Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է


Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

  • 02-04-2013 11:59:27   | Ռուսաստան  |  Մշակույթ

 

Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: Նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետև կիրականացվի նաև Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով և բարձրաճաշակ երաժշտություն կներկայացնի բացառապես կենդանի հնչողությամբ:
 
Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են “The Voice” նախագծի ռուսական տարբերակի` “Голос”-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաև Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը և այլք:
 
Համերգը վարել են ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաև նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:
 
Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ: Այն իր որակական առումով և մասնակիցների թվով  նմանատիպը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային և այլ ոճի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:  
 
Jazz Parking-ը “The Voice” ծրագրի հետ համագործակցում է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր և երիտասարդ սկսնակ կատարողներ, ովքեր շատ հաճախ, հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ հարթակ` միջազգային բեմեր: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play