Հարուցվել է քրեական գործ` հանրային ծառայողի կողմից ապօրինի<br /> 100 հազար դրամ ստանալու առթիվ<br />


Հարուցվել է քրեական գործ` հանրային ծառայողի կողմից ապօրինի
100 հազար դրամ ստանալու առթիվ

  • 18-02-2011 11:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես, Տ.Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար քաղաքացի Հ.Ս.-ից 2010թ.-ի սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 հազար դրամ վարձատրություն: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության հաղորդագրության, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով:
Նոյյան տապան  -   Հասարակություն