Չգրված օրենքներ Հայաստանյան բիզնեսում Մաս 2


Չգրված օրենքներ Հայաստանյան բիզնեսում Մաս 2

  • 11-04-2013 08:12:27   | Հայաստան  |  Տնտեսություն


 

Դավիթ Խանոյանը "Ռեկո ռեկորդս" ստուդիայի տնօրենն է:
ԱԺ-ն ընդունել է ակցիզների մասին օրենք, որով իբրև կանոնակարգվում է այս ոլորտը:
Դավիթ Խանոյան. "Օրենքը նպատակ ունի բոլոր մարդկանց բերել հարկային դաշտ: Երաժշտական կրպակները քաոսի են մատնվել՝ չգիտեն վաճառեն , թե չվաճառեն իրենց ապրանքը: Նրանք, ովքեր ստվերում են գործում կշարունակեն աշխատել, ոչ միայն կշարունակեն աշխատել, այլև կծաղկիեն, բայց մեր նպատակը էտ է՞ր..." Դավիթ Խանոյանը մինչ այս պահը գտնվում է դատական քաշքշուկների մեջ: Մի քանի ամիս առաջ ձեռք բերված պայմանգիրը մնացել է օդում, քանի որ իրեն ակցիզներ չեն տրամադրում:Վաճառելու դեպքում, եթե հանկարծ պատահաբար հայտնաբերվեց գոնե մեկ չակցիզավորված ապրանք, ապա այդ կրպակը կտուգանվի 4 մլն դրամի չափով:
 
Ստացվել է այնպես, որ մեկի արհեստական քմհաճույքի պատճառով բոլորը հայտվել են անօրինական դաշտում:
 
Թեհմինե Ենոքյան
 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն