Կայացել է ԻՏՁՄ 13-րդ համագումարը


Կայացել է ԻՏՁՄ 13-րդ համագումարը

  • 15-04-2013 14:15:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 13-ին կայացավ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:  

Համագումարի ընթացքում ներկայացվեցին ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնցից են ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից և ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E'Club», երիտասարդ  տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co –Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:
Կայացավ նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս»,  «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:   
Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Միության անդամների շարքում են «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ»,  «Ինսթիգեյթ», «Դ-Լինկ» և այլ կազմակերպություններ: 
Հիշեցնենք նաև,  որ  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: 
Կից ներկայացված է ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:
 
Հավելյալ տեղեկությունների համար`
Ռուզան Ապրեսյան 
ԻՏՁՄ հանրային կապերի պատասխանատու
Հեռ.` 010-54-88-81/82/, 091-65-34-99 
Էլ. փոստ` press@uite.org
www.uite.org, www.digitec.am 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play