Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին


Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

  • 18-04-2013 18:29:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով  Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:
Տիգրան Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը և հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի  նախաձեռնություններին: 
Այնուհետև ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտա-գործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երևանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության և հումանիտար բնագավառներում ուսումնական և գիտական միջազգային փորձին ու միտումներին:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play