Կարճատև սթրեսը ունի դրական ազդեցություն. Պազաբանում են մասնագետները
19-04-2013 11:35:30 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները կրծողների վրա մի շարք փորձարկումներ կատարելուց հետո հանգել են այն եզրակացության, որ կարճատեւ սթրեսը կարող է լավ ազդեցություն թողնել ուղեղի վրա: Փորձարկման ընթացքում կենդանիներին կարճատեւ, բայց ծանր սթրեսի են ենթարկել, որի արդյունքում առնետների մոտ նկատվել է բջիջների կրկնակի աճ , որոնք էլ հետո վերածվել են նեյրոնների: Երկու շաբաթ անց փորձագետները կատարել են զննում և պարզել, որ խավարասերների մոտ տեղի է ունեցել մտավոր կարողությունների ավելացում, իսկ հիշողությունը՝ զգալիորեն լավացել է։ Մասնագետների պնդմամբ հենց սթրեսն է օգնել ադապտացվել շրջակա միջվավայրին: Փաստորեն կարճատեւ սթրեսը խթան է մտավոր գործունեության համար եւ դրականապես է ազդում մարդու ներաշխարհի վրա, իսկ խրոնիկականը խոչնդոտում է նոր նեյրոննների առաջացմանը՝ և վատթարացնում է հիշողությունը։ Բացի այդ այս պարագայում բարձրանում է նաև որոշ լուրջ հիվանդությունների առաջացման հավանականության աստիճանը: