Յաննի.«հայոց հողին ինձ զգում եմ ինչպես իմ տանը»


Յաննի.«հայոց հողին ինձ զգում եմ ինչպես իմ տանը»

  • 19-04-2013 18:50:22   | Հայաստան  |  Մշակույթ

«Ես երջանիկ եմ, որ  կրկին գտնվում եմ Հայաստանում, քանի որ Հայաստանի մշակույթը շատ ջերմ է եւ ես ոտք դնելով հայոց հողին ինձ զգում եմ ինչպես իմ տանը»: Նման տեսակետ հայտնեց աշխարհահռչակ երաժիշտ, գործիքավորող Յաննին ապրիլի19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա տեղեկացրեց, որ նախորդ անգամ Հայաստանում շատ լավ ժամանակ է անցկացրել և խոստացել է վերադառնալ, եւ ահա նա այստեղ է. «Շատ երջանիկ եմ վերադարձիս համար, որովհետև եկել եմ այստեղ ու տեսնում, զգում եմ հայկական հյուրասիրությունը»,- ասաց նա:
 
Յաննին նշեց,  որ համերգին  անակնկալներ լինելու են, բայց եթե խոսվի անակնկալի  մասին, այն  այլևս անակնկալ չի լինի: «Ես սիրում եմ հանդիսատեսին տանել երաժշտական շրջագայության, որն իր մեջ անսպասելի բաներ ունի: Դուք գիտեք, որ նվագելու եմ մի մարդու հետ, ով աշխարհի ամենալավ ջութակահարն է: Ես նրան կխնդրեմ, որ  հատուկ ինչ-որ բան մտածի ձեզ համար»,- ասաց նա:
 
Հայկական դուդուկն, ըստ աշխարհահռչակ երաժիշտի, զգացմունքային գործիք է. «Ես պատրաստ եմ օգտագործել ցանկացած գործիք, որը մոտ է մարդու հոգուն: Երբ տարբեր ոճեր եմ համադրում, ես դա ստիպողաբար չեմ անում, ներքուստ է ստացվում»:
 
Լրագրողների այն հարցին, թե որն է նրա ամենամեծ երազանքը, Յաննին պատասխանեց, որ մեծ երազանք չունի, քանի որ իր երազանքների մեծ մասն արդեն իրականություն է դարձել:
 
Տեղեկացնենք, որ Յաննին իր աշխարհահռչակ նվագախմբով ապրիլի 20-ին և 21-ին համերգային ծրագրով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ ու մենանվագով կներկայանա նաև ջութակահար Սամվել Երվինյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play