Տեղի է ունեցել <<Արմենիա>> ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը


Տեղի է ունեցել <<Արմենիա>> ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը

  • 22-04-2013 09:36:46   | Ռուսաստան  |  Մշակույթ

Ապրիլի 20-ին Մոսկվայի Կրեմլի պալատի դահլիճում տեղի է ունեցել <<Արմենիա>> ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների են արժանացել մի շարք հայ կատարողներ: Մասնավորապես` <<Տարվա լավագույն երգչուհի եւ երգիչ>> անվանակարգերում հաղթող են ճանաչվել Լիլիթ Հովհաննիսյանը եւ Մհերը, որոնց մրցանակներ են հանձնել աշխարահռչակ երգիչ Ալեսանդրո Սաֆինան եւ ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկին: Միջոցառման ընթացքում պարգեւներ են տրվել նաեւ <<Լավագույն հումորային ծրագիր>>, <<Ժողովրդական երգիչ>> եւ մի շարք այլ անվանակրգերում հանդես եկող արտիստներին:  Հավելենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև մի շարք հայ եւ արտասահմանյան հայտնի կատարողներ:

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play