«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2013» -ը Երևանում


«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2013» -ը Երևանում

  • 23-04-2013 17:35:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական: Ասում են`"առողջ մարմնում առողջ հոգի": Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ "առողջ հոգին", այսինքն` մեր առողջապահական համակարգը, պետք է լինի "առողջ մարմնում", այսինքն` մեր "առողջ" երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ.առողջապահության նախարարությունը ապրիլի 26-ից ապրիլի 28-ը կանցկացնեն 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` "Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2013" :

     “Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2013”  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: “Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2013” ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: 
       Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը  նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը,  ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի  ամրապնդմանը և լայնացմանը:
     Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 30%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ` Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Չինաստանից, Մարոկկոյից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
       Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը:  
     Այս ամենը և ավելին դառնում է իրագործելի “Առողջապահություն և դեղագործություն EXPO 2013” ցուցահանդեսի շրջանակներում:  
 
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
 
1. Կանխարգելման բժշկություն
2. Կլինիկական բժշկություն
3. Ստոմատոլոգիա
4. Դեղագործություն
5. Ախտորոշում
6. Մայրություն և մանկություն 
7. Բժշկական սարքավորումներ
8. Հիգիենա 
 
Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն.
 
Վարպետաց դասեր
Վիդեոցուցադրություններ
Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
Կլոր սեղաններ
Սեմինարներ
 
 
Ցուցահանդեսի նպատակները.
 
1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում
 
Ցուցահանդեսի անցկացման վայրըª ք. Երևան, §Yerevan EXPO¦ ցուցահանդեսային համալիր  Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեյով 
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` ապրիլի 26-ին. ժ.12:00
 
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` ապրիլի 28-ին. ժ.17:00
 
Ցուցահանդեսի մասնակիցներն ենª տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:             
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ