Ստորագրվեց հայ-լեհական համագործակցության պայմանագիր


Ստորագրվեց հայ-լեհական համագործակցության պայմանագիր

  • 25-04-2013 21:36:26   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Երեւանում կնքվեց հայ-լեհական համագործակցության պայմանագիր։ Ինչպես նշեց հայ-լեհական  առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Կարեն Գալոյանը,  նման կառույցի ստեղծումը կխթանի  հայկական արտադրանքի առավել արդյունավետ արտահանմանը, որը կիրականացվի ե՜ւ տնտեսական, ե՜ւ պետական հիմքի վրա: Նա կարեւոր համարեց  հայ գործարարների իմիջի ձեւավորումը: Բանախոսը նշեց նաեւ, որ  հայկական  առեւտրի պալատում արդեն  ընդգրկվել է 80 լեհական կազմակերպություն: Ներկայիս պայմանագիրը նպաստելու է, որպեսզի կազմակերպությունների համար ավելի մատչելի պայմաններ ստեղծվեն համագործակցության համար եւ հանդիսանալում է այդ համագործակցության իրավաբանական  հիմքը: Կառույցը կհանդիսանա երկու երկրների միջեւ կապող օղակ:
 
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա այցելության ժամանակ Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերեց   խորացնելու համագործակցությունը մի շարք ուղղություններով: Համագործակցությունն  ընդգրկում է նաեւ անվտանգության համակարգը: Արդեն ստեղծված են լեհ-հայկական ձեռնարկություններ ռազմական արդյունավետության ոլորտում եւ զգացվում է  լեհ- հայկական եւ հայ-լեհական  գործարար պալատներ ստեղծելու անհրաժեշտություն:  Ըստ Ա.Բաղդասարյանի, ներկայիս հուշագրի ստորագրումը  հնարավորություն կտա կոնկրետ ծրագրեր իրականացնել եւ շատացնել ներդրումները Հայաստանում:
 
Հայաստանի Հանրապետությունում  Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  պրն. Ռաչինսկին  շնորհակալություն հայտնելով  պատշաճ  ընդունելության համար թե կառավարական, թե գործարարար միջավայրում, հայկական կողմին նվիրեց հայերենով կազմած Լեհաստանի քարտեզը: Հայկական կողմն իր հերթին խոստացավ  պատասխան նվերը մատուցել Լեհաստանին : 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն