Ավստրիայի չեչենական համայնքը ցույց է կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ


Ավստրիայի չեչենական համայնքը ցույց է կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ

  • 27-04-2013 14:40:50   | Ավստրիա  |  Միջազգային

 

Միացյալ նահանգների դեսպանատան մոտ Ավստրիայի չեչենական համայնքի շուրջ 40  ներկայացուցիչներ ցույց են կազմակերպել ի աջակցություն՝  Բոստոնի  ահաբեկչության չեչեն կասկածյալների: Kurier պարբերականի հաղորդմամբ,  ցուցարարները համոզված են, որ Ցարնաև եղբայրների դեմ մեղադրանքները Միացյալ նահանգների հետախուզության դաշնային բյուրոյի կողմից առաջադրված կեղծ տեղեկատվություն է:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ  եղբայրներին մեղադրանք է ներկայացվել առանց ապացույցերի, և  վստահ են,  որ այդ միջադեպը ամերիկյան իշխանությունները օգտագործում են  ուղղակի  նոր թշնամի ձեռք բերելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային